Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պյոտր Սվիտալսկի. Չենք ընդունի, որ այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի

Պյոտր Սվիտալսկի. Չենք ընդունի, որ այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի
27.09.2017 | 11:51

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Արևելյան գործընկերության ծրագրի ապագային նվիրված քննարկման ժամանակ անդրադարձավ Եվրամիություն-Հայաստան համագործակցության հեռանկարներին, ընդգծելով՝ վիզաների ազատականացման գործընթացը մեծ ձեռքբերում է։


«Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական և վարչարարական փոփոխություններ պետք է կատարի՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ՝ այդ պահը կգա: Իսկ այժմ եկեք աջակցենք վրացիներին և հաջողություն մաղթենք՝ վիզային ռեժիմի ազատականացումը ներդնելու հարցում, քանի որ դա լավ ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասաց ԵՄ դեսպանը: Նա հակիրճ անդրադարձավ նաև նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվելիք նոր համաձայնագրին, շեշտելով՝ Բրյուսելում դրական են տրամադրված․ «Ես հավատում եմ, որ Բրյուսելի գագաթնաժողովից Հայաստանի համար լավ լուրեր կստացվեն»:


Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Դեսպան Սվիտալսկին ընդգծեց՝ Հարևանության ծրագրի հանդեպ Եվրամիության հետաքրքրությունն աստիճանաբար աճում է, և դա նկատելի կլինի նաև գագաթնաժողովում։ Եվրամիության պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը մեծ ուշադրությամբ է հետևում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Սվիտալսկին անդրադարձավ նաև, իր բնորոշմամբ, «աշխարհաքաղաքական խաղերին», շեշտելով՝ ԵՄ-ն չի ուզում նման խաղերի մասնակիցը դառնալ: Բայց իրենք նաև չեն ընդունի, որ «այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի»։ «Մենք չենք ուզում, որ մեզ դիտարկեն որպես ոչինչ չտվող խաղի մեջ ներգրավված կողմ: Եվրամիությունը չի ուզում այդ խաղը խաղալ: Մենք նաև հստակորեն մերժում ենք Եվրոպան կամ աշխարհի ցանկացած այլ մասը բացառիկ ազդեցության գոտիների բաժանելու գաղափարը»,- ասաց Սվիտալսկին:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ